Լեհ զինվորականները ցանկանում են լազերային զենք գնել
Լեհաստանի զինված ուժերը հետաքրքրված են լազերային զենքի ձեռքբերմամբ, հայտարարել է հանրապետության զինամթերքի գործակալությունը։
Գործակալությունը հայտարարել է «լազերային զենքի համակարգի (LSBSE) ձեռքբերման վերաբերյալ նախնական շուկայական խորհրդակցություններ անցկացնելու» իր մտադրության մասին։
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է ձեռք բերել երկու համակարգ. առաջինը պետք է ունենա մինչև մեկ կիլոմետր գործողության շառավիղ, իսկ երկրորդը՝ մինչև երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ խոցելու ունակություն։



