Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակից հանել է մի քանի ռուսաստանցիների․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ Մոսկվա կատարելիք այցի համաձայնության դիմաց ամերիկյան կողմը պատժամիջոցների ցուցակից հանել է որոշ ռուսների: Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սա (նկատի ունի այցելություն) նրանց ցանկությունն էր: Նա իսկապես պատժամիջոցների ցուցակներում էր, սա հուշում է, որ մարդը չի կարող հատել սահմանը: հարցը լուծվել է հավասար հիմունքներով», – ասել է Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքով:

Գերատեսչության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե կոնկրետ ում նկատմամբ է Վաշինգտոնը կիրառել սահմանափակումների վերացումը:

Վիկտորիա Նուլանդը համարվում է Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հարցերով ԱՄՆ -ի գլխավոր փորձագետներից մեկը:

Նախկինում նա Պետդեպարտամենտում պետքարտուղարի

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականն էր:
Հոկտեմբերի 11-13-ը նա կհանդիպի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս