Հարավային բևեռում գրանցվել է ռեկորդային ցուրտ ձմեռ

Անտարկտիկայի Ամունդսեն-Սքոթ կայանի օդերևութաբանները հայտնել են, որ այս տարի Հարավային բևեռում գրանցվել է ռեկորդային ցուրտ ձմեռ, հաղորդում է The Watchers-ը:

Ըստ հրապարակման, ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել են ռեկորդային ցածր ջերմաստիճաններ, որոնք միջինում կազմել են -61,1°C: Նախորդ ռեկորդը -60,6°C էր, որը սահմանվել է 1976 թվականին:

Ըստ Վիսկոնսինի համալսարանի օդերևութաբան Մեթյու Լազարի, այս ձմռանը կայարանում մի քանի անգամ նկատվել է -73,3 °C ջերմաստիճան: Սեպտեմբերի 30-ին ռուսական «Վոստոկ» կայանը հաղորդեց -79.3°C ջերմաստիճանի մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս