Բաժիններ՝

Թուրքիայում աշխատաժամերի շաբաթական միջին տևողությունը ամենաերկարն է Եվրոպայում

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղում է այն երկրների ցանկում, որտեղ աշխատանքային ժամերի շաբաթական միջին տևողությունն ամենից երկարն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2020 թվականի դրությամբ Թուրքիայում շաբաթական միջին աշխատաժամերի քանակը կազմում է 45․6 ժամ։ Իսկ եվրոպական երկրներից օրինակ Դանիայում այդ ցուցանիշը կազմում է 32․5 ժամ, Նիդերլանդներում՝ 29 ժամ, Ֆրանսիայում և Բելգիայում 36 ժամ, Հունաստանում և Չեխիայում՝ 39 ժամ։

OECD զեկույցում չի նշվում, սակայն, թե որքանով է տարբեր երկրներում փաստացի աշխատանքային ժամերի քանակը տեղավորվում այդ երկրի օրենքների սահմաններում։ Թուրքիայի դեպքում, ըստ թուրքական մամուլի, օրենքով նախատեսված է շաբաթական առավելագույնը 45 աշխատաժամ։

Իսկ օրինակ Անգլիայում օրենքով նախատեսված է շաբաթական առավելագույնը 48 աշխատանքային ժամ, սակայն ըստ հետազոտության անգլիացիները աշխատում են միջինում շաբաթական 36․3 ժամ։

Մասնագետները համոզված են, որ չափից դուրս երկար աշխատանքային շաբաթն ու հավելյալ աշխատաժամերը միայն բացասաբար են ազդում աշխատանքի արդյունավետության վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս