ՄԱԳԱՏԷ-ն կտա «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի մաքրված ջրի անվտանգության գնահատում այն օվկիանոս լցնելուց առաջ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կտա «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված ջրի անվտանգության ամփոփիչ գնահատումը մինչեւ այն օվկիանոս լցնելը: Այդ մասին ասված է գործակալության նոր օպերատիվ խմբի Ճապոնիա առաջին ուղեւորության արդյունքներին նվրված հայտարարության մեջ, որը ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է փետրվարի 18-ին։
ՄԱԳԱՏԷ-ում ընդգծել են, որ Ճապոնիա այցելած նոր օպերատիվ խմբի մեջ մտնում են մասնագետներ 11 երկրներից՝ Արգենտինայից, Ավստրալիայից, Կանադայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Մարշալյան Կղզիների Հանրապետությունից, Հարավայն Կորեայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից: Նոր օպերատիվ խմբի՝ Ճապոնա կատարած առաջին ուղեւորության, որը տեղի է ունեցել փետրվարի 14-ից մինչեւ 18-ը, արդյունքներին նվիրված ամփոփիչ զեկույցը կհրապարակվի մոտավորապես երկու ամիս հետո, հայտնել են ՄԱԳԱՏԷ-ում:
Այդ օպերատիվ խումբը եւս մի քանի ստուգումներ կկատարի ընթացիկ եւ եկող տարի, իսկ ALPS հատուկ համակարգի միջոցով մաքրված ջուրն անկախ ստուգում կանցնի Ավստրիայի եւ Մոնակոյի լաբորատորիաներում: Ներկայումս ատոմակայանի տարածքի պողպատե բաքերում կուտակվել է ավելի քանի 1,25 միլիոն տոննա մաքրված ջուր: Այն օվկիանոս լցնել ենթադրվում է փուլ առ փուլ 30 տարվա ընթացքում: ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է վերահսկել այդ գործընթացը մշտական հիման վրա: Ճապոնական կողմը պլանավորում է ծրագրի իրականացումն սկսել 2023 թվականի գարնանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: