Հոնիական ծովում հրդեհ է բռնկել 237 ուղևորներով ճամփորդանավում
Հոնիական ծվում հրդեհ է բռնկել 237 ուղեւորներով ճամփորդանավում, որը նավարկում է իտալական դրոշի ներքո: Փետրվարի 18-ին այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Հունաստանի նավահանգստային ոստիկանությանը։
Նվահանգստային ոստիկանության տեղեկատվությամբ՝ նավում գտնվում են նաեւ անձնակազմի 51 անդամները: Միջադեպի վայր են ուղակվել երեք պարեկանավեր եւ առափնյա պահպանության երեք քարշիչներ: Միջադեպը տեի է ունեցել Կերկիրա կղզու ափի մոտ: Հունաստանի առեւտրական նավատորմի ներկայացուցիչ Կոստաս Կացաֆադոսի խոսքով՝ «բոլոր ուղեւորները ողջ եւ առողջ են» եւ այս պահին արդեն գտնվում են փրկամակույկներում եւ կհասցվեն կղզի: Հրդեհի պատճառները դեռ չեն պարզվել, կատարվում է պատահարի հանգամանքների հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: