Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 15.644-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 15 հազար 644-ով:

Մահացել է46 մարդ։

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է արակման 1 միլիոն 511 հազար 800 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 24 հազար 110 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 324 հազար 172 հիվանդ:

Մահացել է 15 հազար 729 մարդ: Մեկ օրում արվել է 52 հազար 912 թեստ, այդ թվում 2297-ը՝ հակագենի եւ 20 հազար 617-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 29,57 տոկոս, վերջին 14 օրում՝ 32,01 տոկոս, վերջին յոթ օրում՝ 30,99 տոկոս:

Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 787 հազար 627 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 3257 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 16 քաղաքացի, ստացիոնարներում՝ 5876, քովիդ-հյուրանոցներում՝ 1126 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս