ԱՀԿ-ն դադարեցրել է բժշկական տարհանումը Գազայից
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դադարեցրել է հիվանդների բժշկական տարհանումը Գազայի հատվածից՝ իր աշխատակիցներից մեկի մահվանից հետո։
«ԱՀԿ-ն ցավով հաստատում է, որ այսօր Գազայի հատվածում անվտանգության հետ կապված միջադեպի հետևանքով սպանվել է մի մարդ, որը պայմանագրով աշխատում էր կազմակերպության հետ և մատուցում ծառայություններ։ Միջադեպից հետո ԱՀԿ-ն դադարեցրել է Գազայից հիվանդների այսօրվա բժշկական տարհանումը Ռաֆահով դեպի Եգիպտոս: Բժշկական տարհանումը դադարեցված կմնա մինչև հետագա ծանուցումը»,-հայտնել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը X-ում։
Նա նշել է, որ պատահարի վայրում են եղել նաև ԱՀԿ-ի ևս երկու աշխատակից, որոնք չեն տուժել։
Ըստ նրա տեղեկատվության՝ համապատասխան մարմինները կհետաքննեն միջադեպը:



