Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այլևս հարձակման չի ենթարկվի. լրատվամիջոցներ

Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկի, պահանջել է երաշխիքներ, որ երկիրն այլևս հարձակման չի ենթարկվի: Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյաներին։

Ավելի վաղ Իրանի պետական ​​լրատվական գործակալությունը՝ IRNA-ն, հաղորդել էր, որ Իրանը, ի պատասխան ԱՄՆ առաջարկի, մերժել է հրադադարի հնարավորությունը, նշելով հակամարտության մշտական ​​դադարեցման և պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը:

«(Իրանի – խմբ.) առաջարկը ներառում էր երաշխիք, որ Իրանը կրկին չի ենթարկվի հարձակման»,- ասվում է հրապարակման մեջ՝ հղում անելով իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։

Հոդվածում պարզաբանվում է, որ իրանական առաջարկը բաղկացած է տասը կետից, որոնց թվում է նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ Իսրայելի կողմից հարվածների դադարեցումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930