Բաժիններ՝

Քուվեյթի ավիաբազայի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի

Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայի վրա ապրիլի 7-ի գիշերն իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկու պաշտոնյաների։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ նրանց մեծ մասը վերադարձել է ծառայության։

Քուվեյթի Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում զինված ուժերը Քուվեյթի օդային տարածքում հայտնաբերել և խոցել են 14 բալիստիկ հրթիռ, 2 թևավոր հրթիռ և 46 անօդաչու թռչող սարք։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930