«Հեզբոլլահ»-ը հայտարարել է մեկ օրում Իսրայելի դեմ 61 մարտական գործողություն իրականացնելու մասին
«Հեզբոլլահ»-ի մարտիկներն ապրիլի 6-ին 61 մարտական գործողություն են իրականացրել Իսրայելի դեմ: Այս մասին հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օրվա ընթացքում հետ է մղվել իսրայելական ուժերի հարձակման 22 փորձ։ Բացի այդ, գրոհի են ենթարկվել Իսրայելի բանակի երկու շտաբ և բազաներ, երկու սահմանային հենակետ, երկու զորանոց, ինչպես նաև շարքից դուրս է բերվել հինգ «Մերկավա» տանկ։
Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև լարվածությունն սկսվել է 2026 թ. լույս մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման ֆոնին վերսկսեց հրթիռային գրոհներն իսրայելական տարածքի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ սկսեց հասցնել Լիբանանին, այդ թվում՝ երկրի հարավային շրջաններին, Բեքաա հովտին և Բեյրութի ծայրամասերին։ Մարտի 16-ին Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարեց Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։
Այս ընթացքում Լիբանանում ռազմական գործողությունների հետևանքով տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ։



