Ռուսաստանում մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածներից 25 մարդ է զոհվել
Մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների պատճառով զոհվել է 25 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ երկու երեխա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը:
«Անցած շաբաթվա ընթացքում ուկրաինացիների գնդակոծություններից տուժել է 176 խաղաղ բնակիչ. վիրավորվել է 151 մարդ, այդ թվում՝ 10 անչափահաս։ Զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս», – ասել է նա:
Միրոշնիկի խոսքով՝ Կիևը մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարածք է արձակել 3,3 հազար տարբեր տեսակի զինամթերք:



