Բաժիններ՝

Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն

Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով առաջացած նավթի և գազի ճգնաժամը «ավելի լուրջ է, քան 1973, 1979 և 2002 թվականների ճգնաժամերը միասին վերցրած»։ Այս մասին Le Figaro-ին ասել է Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։

«Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում», – ասել է նա ապրիլի 7-ին ֆրանսիական թերթում հրապարակված հարցազրույցում։

Նա նշել է, որ եվրոպական երկրները, ինչպես նաև Ճապոնիան, Ավստրալիան և այլ երկրներ, կտուժեն, բայց առավել մեծ ռիսկի են ենթարկվում զարգացող երկրները՝ տուժելով նավթի և գազի գների բարձրացումից, սննդամթերքի գների բարձրացումից և գնաճի ընդհանուր արագացումից։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան՝ Իրանը գործնականում արգելափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որով պարբերաբար անցնում է աշխարհի նավթի և գազի մոտ 20%-ը, ինչը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930