 
                        Սանկտ Պետերբուրգում չեղարկվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը
 
                                    Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկվել է «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Այս մասին հայտարարել է Հայաստանի տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան, տեղեկացնում է news.am-ը:
«Կատարվեց մի բան, որը մենք չէինք սպասում. ամբողջովին համաձայնեցված ցուցահանդեսը, մեր վերահսկողությունից անկախ պատճառներով, խափանվեց հենց վերջին պահին … Մի քանի օր, անդադար, մենք աշխատել ենք խնդրի լուծման ուղղությամբ, սակայն հնարավոր չի եղել լուծել»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        