Բաժիններ՝

Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 224-ի

Ապրիլի 10-12-ը Ֆիլիպիններում մոլեգնած «Ագատոն» («Մեգի») արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 224-ի, ավելի քան 2 միլիոն մարդ տուժել է տարերքից, հետեւում է Ֆիլիպինների տարերքների ռիսկերի նվազման եւ հետեւանքների վերացման ազգային խորհրդի հաշվետվությունից։ Ավելի վաղ խորհուրդը հաղորդել էր 175 զոհի մասին:

Խորհրդի հաշվետվության համաձայն, 2 մլն 81 հազար 11 մարդ ոտւժել է արեւադարձային փոթորկի հետեւանքով, տարերքը ավելի քան 175 հազար մարդու հարկադրել է լքել իրենց տները: Դրա հետ մեկտեղ 76 բնակավայրերում էլեկտրամատակարարման հետ կապված խափանումներ են եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս