Բաժիններ՝

Սի Ծինպինը հանդես է եկել միակողմանի պատժամիջոցների դեմ

Միակողմանի պատժամիջոցները եւ երկակի ստանդարտների քաղաքականությունը անթույլատրելի են: Այդ մասին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է Ասիական տնտեսական համաժողովի համար տեսաուղերձում, որն անցկացվում է չինական Հայնան կղզու Բոաո նահանգում:

«Աշխարհի բոլոր երկրներն ընթանում են մի մեծ նավով՝ ընդհանուր ճակատագրով: Եթե նրանք ցանկանում են կտրել անցնել կատաղի ալիքները եւ շարունակել ճանապարհը դեպի լուսավոր ապագա, նրանք պետք է գործեն մեկ ուղղությամբ: Անթույլատրելի է փորձել որեւէ մեկին ծովը նետել»,-Չինաստանի ղեկավարի խոսքը մեջբերում է երկրի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Սի Ծինպինը կոչ է արել՝ հրաժարվել երկակի ստանդարտների քաղաքականությունից եւ միակողմանի պատժամիջոցների չարաշահումից: Նա նշել է երկրների միջեւ տարաձայնություններն ու վեճերը երկխոսության եւ կոնսուլտացիաների միջոցով խաղաղ լուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ աջակցել ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը նպաստող ջանքերին: Ասիական տնտեսական համաժողովը, որը ոչ պաշտոնապես անվանում են «արեւելյան Դավոս», բացվել է ապրիլի 20-ին: Այս տարի համաժողովը, որը տեւելու է մինչեւ ապրիլի 22-ը, անցկացվում է «Աշխարհը COVID-19-ի պայմաններում եւ հետո. համատեղ աշխատանք գլոբալ զարգացման եւ ընդհանուր ապագայի համար» նշանաբանի ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս