Բաժիններ՝

Բայդենն ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթնաժողովում կփորձի ղեկավարներին համոզել ուժեղացնելու ճնշումը ՉԺՀ-ի վրա

Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) եւ ԱՄՆ-ի՝ մայիսին կայանալիք գագաթնաժողովի գլխավոր խնդիրը կդառնան Ջո Բայդենի վարչակազմի փորձերը ուժեղացնելու ճնշումը Չինաստանի վրա: Թեեւ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ կփորձի տարածաշրջանային դաշինքի ղեկավաներին համոզել դատապարտելու Ռուսաստանի գործողություննեն Ուկրաինայում, նշված է ինդոնեզական The Jakarta Post թերթի՝ ապրիլի 21-ին հրապարակված խմբագրական հոդվածում:

«Բայդենը կփորձի ճնշում գործադրել ԱՍԵԱՆ-ի ղեկավարների վրա, որպեսզի նրանք դատապարտեն ներխուժումն Ուկրաինա: Սակայն նրա համար գլխավոր հարցը մնում է Չինաստանը»,- նշված է հոդվածում: Ըստ որում Ասոցիացիայի անդամները «բացարձակապես շահագրգռված չեն դառնալու Ամերիկայի դաշնակիցները ՉԺՀ-ի դեմ դիմակայությունում», գրում է The Jakarta Post-ը:

«ԱՍԵԱՆ-ը ներկայումս շատ ավելի էկախված Պեկինից, քան Վաշինգտոնից, թեեւ անվտանգության ոլորտում տարածաշրջանային դաշինքը շահագրգռված է ԱՄՆ-ի ռազմական ներկայությամբ տարածաշրջանում, հատկապես Հարավչինական ծովի ջրատարածքում, որտեղ Չինաստանն ակտիվորեն հայտարարում է իր տարածքային հավակնությունների մասին»,- նշված է հոդվածում:

Սկզբնապես գագաթնաժողովը պլանավորվել էր մարտի 28 – 29-ը եւ նվիրված էր ԱՍԵԱՆ – ԱՄՆ հարաբերությունների հաստատման 45-րդ տարեդարձին: Սակայն հանդիպհումը հետաձգվել է, քանի որ Ասոցիացիայի որոշ ղեկավարներ չեն կարողացել ուղեւորությունը Վաշինգտոն հարմարեցնել իրենց գրաֆիկին: «Փաստը, որ գագաթնաժողովը հետաձգվել է ԱՍԵԱՆ-ի նախաձեռնությամբ, նաեւ վկայում է Միացյալ Նահանգներից դաշինքի նվազող կախվածության մասին»,- նշված է հոդվածում: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտողար Ջեն Փսակին, գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 12 – 13-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս