![](/banners/BeFunky-design.jpg)
Ղարաբաղում Bayraktar-ները «մարդասպաններ» էին, իսկ Ուկրաինայում վերածվեցին «հրեշտակների». Չավուշօղլու
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/chavush.jpg)
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմանը՝ շեշտը դնելով դրան Արևմուտքի արձագանքին:
«Ուշադրություն դարձրեք Արևմուտքի արձագանքին. Ղարաբաղում, նրանց կարծիքով, թուրքական մարտական անօդաչուները «մարդասպաններ» էին, իսկ Ուկրաինայում դրանք վերածվեցին «հրեշտակների»», – ասել է Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ արևմտյան երկրները միայն հիմա են սկսել հասկանալ Թուրքիայի դերը տարածաշրջանում։