
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 61 քաղաքացու նկատմամբ

Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 61 քաղաքացու նկատմամբ և մտադիր է առաջիկայում ընդլայնել այս ցուցակը: Այս մասին հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Պատժամիջոցներ են սահմանվել պետական պաշտոնյաների, գործող և պաշտոնաթող զինվորականների, փորձագիտական դաշտի և առաջատար մեդիաների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք, ինչպես նշել է ԱԳՆ-ն, «անմիջական մասնակցություն են ունեցել Կանադայի կողմից ռուսաֆոբիայի հիմնավորման ու կյանքի կոչման գործում»:
Մասնավորապես, ցուցակում հայտնված անձանց շարքում են Կանադայի վարչապետի աշխատակազմի հաղորդակցության հարցերով տնօրենը, զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարը և այլոք: