
Մակրոնը Կիև մեկնելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է կրկին ուղեւորվել Կիեւ, սակայն այդ այցը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ինքը կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին: Այդ մասին, հայտնել է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Գամրիել Ատալը:
«Նախագահ Մակրոնն ասել է, որ ինքը պատրաստ է ուղեւորվել Կիեւ, երբ այդ այցը կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին»,-ասել է Ատալը՝ հանդես գալով France Info հեռուստաալիքի եթերում: Դրա հետ մեկտեղ նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե կարող է այդ այցն առաջինը դառնալ պետության ղեկավարի պաշտոնում Մակրոնի վերընտրվելու դեպքում:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին: Երկրի ԱԳ նախարարության վերջնական տվյալների համաձայն, Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մարկոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը՝ 23,15 տոկոս: Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: