![](/banners/BeFunky-design.jpg)
Տաջիկստանի պաշտպանության նախարարն այցելել է Անկարա
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/1081183.jpg)
Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Անկարայում ստորագրել են պաշտպանական համագործակցության շրջանակային համաձայնագիր։
Նախարարների գլխավորությամբ տեղի ունեցած բանակցություններն ընթացել են նեղ կազմով և պատվիրակությունների մասնակցությամբ։
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության հարցեր, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։