Զոհվածների ծնողների 70%-ից ավելին Նիկոլին դավաճան է համարում. Նիկոլը վախենում է միայն նրանցից. Արա Ռոստոմյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը ծնվել է 1989թ. Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ 2009-2015 թթ. ծառայել է հայոց բանակում. սկզբում՝ շարքային։ Այնուհետև որոշ ժամանակ վերապատրաստվել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանում և համալրել Արցախի պաշտպանության բանակի սպայական կազմը։ 2010-15 թթ. ծառայել է Մարտակերտի տարածքում՝ հրաձգային դասակի հրամանատար։ Որոշ ժամանակ անց արդեն հակատանկային, հատուկ նշանակության դասակի հրամանատար էր։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից Մարտակերտում էր։ Թողելով 2 որդիներին, ծնողներին, կնոջը՝ գնացել է հայրենիքը պաշտպանելու։

  • Մեր պայքարը իրավական է, շարունակելու ենք մինչև վերջ ու չենք նահանջելու:
  • Նիկոլը վախենում է միայն զոհվածների ծնողներից, երբ նրանք ակտիվանում են:
  • Մեր դեմ պայքար են հայտարարել առաջին դեմքի գլխավորությամբ:
  • Պայքարի են դուրս եկել այն ծնողները, որոնք հետքայլ չեն անելու:
  • Մեր պայքարը սկսվեց, երբ ապրիլի 13-ին երկրի գլխավոր մեղավորն ԱԺ-ում հայտարարեց, որ ինքն է մեղավորը, երբ ինքնախոստովանական ցուցմունք տվեց («Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- ապրիլի 13-ին ԱԺ-ում հայտարարել էր Փաշինյանը): Շուտով երեք ամիսը կլրանա, բայց գործընթացն անընդհատ ձգձգում են:
  • Մենք ընտրեցինք պայքարի իրավական ճանապարհը և ունենք երկու պահանջ՝ 44-օրյա պատերազմի պարտության բոլոր մեղավորները պետք է պատժվեն՝ ի դեմս առաջին դեմքի, և երկրորդ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
  • Մեր պահանջն է՝ ձերբակալել Նիկոլին, հարցաքննել և մեղադրանք առաջադրել:
  • Ամբողջ համակարգը ձեռնոց է նետել մեզ՝ ծնողներիս, տարբեր մեթոդներով խոչընդոտում են՝ մեր դեմ սադրիչներ ուղարկելով:
  • Երբ ծնողներից մեկը բռնություն էր գործադրել սպայի համազգեստի նկատմամբ, հաջորդ օրն անմիջապես կալանավորեցին, մինչդեռ, երբ զոհվածի ծնողին հարվածեցին, արդեն 10 օր է՝ ոչինչ չեն արել:
  • Երբ զոհվածների ծնողներն ակտիվանում են, Նիկոլը կարծես ֆաս հրաման է տալիս իրավապահներին, ֆեյքերին…
  • Մենք պայքարի ենք դուրս եկել արդար պահանջով՝ գտեք մեղավորներին, որոնց պատճառով 5000 զոհ եղավ:
  • Մենք քաղաքական որևէ ուժի չենք միացել, մենք հայտարարել ենք, որ մեր պայքարի պահանջն իրավական է, ցանկացողները կարող են մեզ միանալ:
  • Կարծում եմ, ի վերջո, Նիկոլին կկանչեն հարցաքննության, բայց ցուցադրական, թե՝ տեսեք, սա էլ արեցինք, շոու կսարքեն…
  • Պատասխան տալու են բոլորը, ոչ միայն Նիկոլը կամ գեներալները, նույնիսկ դիահերձարանի բժշկուհին, որ լկտի կերպով վիրավորում էր զոհվածի ծնողին:
  • Եթե դիակները պահելու կարգ չկար, այդ դեպքում ի՞նչ էին անում այս երկու տարվա ընթացքում, ինչո՞ւ անմիջապես չեն ընդունել այդ կարգը, դրա համար ինչո՞ւ պատասխանատվության չեն կանչում առողջապահության նախարարին: Իսկ հիմա դատախազը փորձում է արդարանալ դրանով, որ կարգ չկա…
  • Կարծում եմ՝ մեխանիզմ է աշխատել զոհերի անունները, դիերը թաքցնելու ուղղությամբ: Տղաս պատմում էր, որ յուրաքանչյուր զոհված զինվորի դիակին կցում էին նրա անուն-ազգանունը և մյուս տվյալները:
  • Պատերազմը սկսվելու օրն ու ժամը հայտնի է եղել, դեռ սեպտեմբերի 25-ին բոլորն են իմացել, բայց չգիտես ինչո՞ւ՝ զինվորները գտնվել են զորամասերում, կազարմաներում և ոչ թե դրսում, նորակոչիկները պետք է երրորդ գծի վրա գտնվեին, մինչդեռ ունենք ծնողներ, որոնց 12 օր ծառայած որդիներն առաջնագծում են զոհվել: Սա արդեն փաստ է, որ պատերազմը ծախված է եղել:
  • Պատերազմի առաջին օրը հեռուստացույցով ասացին, որ 25 զոհ ունեն, մինչդեռ տղայիս ասել էին, որ զոհերի թիվը 500 է, այս ամենը վկայում է, որ պայմանավորված է եղել ամեն ինչ:
  • Նիկոլն իրենից բացի՝ բոլորին մեղադրում է:

Կարդացեք նաև

  • Մինչև 2018 թվականը դավաճաններ չկային, հետո չգիտես ինչպես հայտնվեցին… Նիկոլը նպաստեց, որ երկիրը գնա դավաճաններին, ինչպես 37 թվականին՝ Սովետում:
  • Էդքան գեներալներ կան՝ ինչո՞ւ չեն խոսում՝ Օնիկ Գասպարյանը, Ջալալ Հարությունյանը, թող պատմեն՝ ինչ է եղել:
  • Ծնողների 70 տոկոսից ավելին զզվում է և Նիկոլին դավաճան է համարում, բայց 37 թիվն է հիմա Հայաստանում, շատերը վախենում են:
  • 2022 թվականը զոհերի ընտանիքներում ծնված քույր-եղբայրների տարի է. մեր շարքերը համալրվում են այդ նորածիններով:
  • Հիմա նորից ժողովրդին բաժանելու խնդիր են լուծում՝ սկզբում հանրությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, հետո՝ էլիտաների ու անգրագետների, հիմա՝ Ծառուկյանի, Հիսուսի արձանի կողմնակիցների ու դեմերի, մարդկանց ուշադրությունը շեղում են, էլի տարածքներ են հանձնելու:
  • Նիկոլը մեկին մեկ նմանակում է Ալիևին, իսկ կինը՝ Աննա Հակոբյանը, Մեհրիբանին՝ Սոսիների պուրակում նկարահանումներ կատարելով: Մտավախություն ունենք՝ որտեղ ամուսիններով նկարվում են՝ այդ տարածքները հանձնում են:

Տեսանյութեր

Լրահոս