«Էրդողանի մերձավորներից շատերն ապագա են փնտրում Անգլիայում»․ Էրդողանի նախկին բժիշկ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին բժիշկ ու նախկին պատգամավոր Թուրհան Չյորմեզը պնդել է, որ Էրդողանի մերձավոր շրջապատից շատերն արտերկիր տեղափոխվելու պլաններ են մշակում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Նույնիսկ Էրդողանի մերձավոր շրջապատից Անգլիայում կարիերա փնտրող, ապագա փնտրող մարդիկ կան: Ընտանիքի մի մասին այնտեղ թողած այստեղ եկող-գնացող կարևոր անձինք կան»,- ասել է Չյորմեզը: Ըստ նրա՝ Անգլիայում գտնվելիս այնտեղ Էրդողանի շատ մերձավորների է հանդիպում:

Բժշկի կարծիքով՝ այդ անձանց՝ արտասահմանում ապագայի պլաններ կազմելը կապված է այն բանի հետ, որ նրանք Թուրքիայի ապագայի վերաբերյալ անհանգստություններ ունեն և ուզում են իրենց վաղվա օրը ապահովագրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031