Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան շարունակում է արժեզրկվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հուլիսի 14-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հատել է 17․50-ի սահմանը։Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։
Lիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ տարեկան կտրվածքով կազմում է 31.99 %, իսկ ամսական՝ 4.78%։
Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:
Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում: