Բաժիններ՝

Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է 100 միլիոնի․ Գուտերեշ

Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է 100 միլիոնի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆորումում։

«Մարդկանց թիվը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, հասել է 100 միլիոնի: Սա ամենաբարձր թիվն է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր»,- ասել է Գուտերեշը։

Նա նաև նշել է, որ մոտ 94 երկիր բախվել են սննդամթերքի և էներգիայի գների զգալի աճի, ֆինանսների բացակայության հետ կապված խնդիրների հետ։

Նրա խոսքով՝ այսօր աշխատողների 60%-ն ավելի ցածր եկամուտներ ունի, քան մինչ համաճարակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031