
Թեհրանը «Երուսաղեմի հռչակագիրը» գնահատում է որպես Մերձավոր Արևելքի սպառնալիք

«Երուսաղեմի հռչակագիրն» սպառնալիք է Մերձավոր Արեւելքի համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի եւ (Իսրայելի վարչապետ Յաիր) Լապիդի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է «ԱՄՆ-ի անհողդոդ եւ վճռական հանձնառությունը պաշտպանելու Իսրայելի անվտանգությունը եւ ռազմական գերազանությունը,- մեջբերում է Քանանիի խոսքն ISNA գործակալությունը:- Թիրախը ոչ միայն Իրանն է, այլեւ արաբական եւ իսլամական երկրները, որոնք միշտ պետք է ճանաչեն Իսրայելի գերազանցությունը»:
Նրա խոսքով՝ «ուստի տարածաշրջանի համար սպառնալիքի հիմնական աղբյուրը միանգամայն պարզ է»:
«Քանի դեռ Իսրայելի կառավարությունն աաջին կանգառն է Միացյալ Նհանեգերի նախագահների ուղեւորությունում, իսկ առաջին նպատակը նրա անվտանգության եւ ռազմական գերազանցության պահպանումը, տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները չեն հասնի խաղաղության, կայունության եւ հանգստության,- նշել է Քանանին:- Իրանն իր հարեւանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»:
Հուլիսի 14-ին Յաիր Լապիդը եւ Ջո Բայդենը Երուսաղեմում ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր: Այնտեղ, մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է «համագործակցել այլ գործընկերների հետ Իրանի կողմից ագրեսիայի եւ ապակայունացնող քայլերի հակազդման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: