Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է նախագահ Ռաջափաքսայի պաշտոնաթողության մասին
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջափաքսան պաշտոնաթող է եղել, այդ մասին նրա պաշտոնական դիմումն ստացվել է: Հուլիսի 15-ին Կոլոմբոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապա Աբեիվարդենան:
«Գոտաբայա Ռաջափաքսան պաշտոնապես իր պաշտոնից հեռացել է 2022 թվականի հուլիսի 14-ին»,- ասել է խոսնակը, որի խոսքը մեջբերում է երկրի News First նորությունների պորտալը: Աբեիվարդենան ցուցադրել է պետության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին Ռաջափաքսայի ստորագրած դիմումը: Այն նրան է ուղարկվել հուլիսի 14-ի երեկոյան Սինգապուրից Շրի Լանկայի դեսպանության միջոցով:
Աբեիվարդենան հիշեցրել է, որ Շրի Լանկայի Սահմանադրության 38-րդ հոդվածին համապատասխան պետության ղեկավարը կարող է պաշտոնաթող լինել ՝խորհրդարանի խոսնակին տալով իր կողմից ստորագրված դիմում պաշտոնաթողության մասին: «Այս պահից մենք կանցնենք նոր նախագահի սահմանադրական նշանակմանը»,- ընդգծել է նա: Մինչեւ այս գործընթացի ավարտը նախագահի լիազորությունները կկատարի վարչապետն, ինչպես հետեւում է պետության հիմնական օրենքի դրույթներից, հավելել է խորհրդարանի խոսնակը: Նա նաեւ հայտնել է, որ շաբաթ օրը խորհրդարանը կհավաքվի նիստի երկրի քաղաքական կարգավորման քննարկման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: