
77 ուղևորներով մարդատար նավը խորտակվել է Ինդոնեզիայի ափերի մոտ․ 13 մարդ անհայտ կորել է

77 ուղեւորներով մարդատար նավը խորտակվել է Ինդոնեզիայի արեւելյան ափերի մոտ: Ինչպես հայտնել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ազգային որոնողա-փրկարարական վարչության ներկայացուցչին, 13 մարդ անհայտ կորել է։
Գործակալության տվյալներով՝ նավը խորտակվել է Հյուսիսային Մալուկուի նահանգից ոչ հեռու, այլ մանրամասնություններ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: