Բաժիններ՝

Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին նիստը կկայանա հուլիսի 20-ին․ Պենտագոնի մամուլի քարտուղար

Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու համակարգման՝ Արեւմուտքի երկրների կողմից ստեղծված խմբի հերթական նիստը կկայանա հուլիսի 20-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի եւ Ալեքսեյ Ռեզնիկովի հեռախոսազույցի արդյունքների վերաբերյալ Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Թոդ Բրեսիլի տարածած հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ ռազմական գեկատեսչությունների ղեկավարները վարել են զրույց՝ քննարկելու համար նշանակված խմբի նիստի նախապատրաստման ընթացքը, որը «դաշնակիցների եւ գործընկերների հետ վիրտուալ ձեւաչափով կանցկացվի հուլիսի 20-ին»:

Օսթինը եւ Ռեզնիկովը «կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի ռազմական օգնության շուրջ եւ պայմանավորվել են պահպանել» գործողությունների «սերտ համակարգումը», նշել է Բրեսիլը:

ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ կոլեկտիվ Արեւմուտքի այլ երկրներ արդեն անցկացրել են հիշյալ խմբի մի քանի նիստեր:

Ինչպես ապրիլի 30-ին Սինհուա գործակալությանը տված հարցազույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության ավարտմանը քաղաքական համաձայնությունների միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031