Եվրոպայի մի քանի երկրներում էլեկտրաէներգիայի գները նորացրել են պատմական առավելագույնները
Եվրամիության մի շարք երկրներում էլեկտրաէներգիայի արժեքը հուլիսի 18-ի մատակարարման «մեկ օր առաջ» շուկայում կրկին նորացրել Է պատմական առավելագույնները, այս մասին տեղեկացնում է Nord Pool էլեկտրաէներգիայի սակարանը:
Մասնավորապես, Ֆրանսիայում գինը հասել է 486 եվրոյի մեկ մեգավատ-ժամի դիմաց, Գերմանիայում՝ 396,07 եվրոյի, Բելգիայում 408,21 եվրոյի, Նիդեռլանդներում՝ 377,37 եվրոյի, Ավստիայում՝ 449,06 եվրոյի, Դանիայում՝ 381,67 եվրոյի:
Լիտվայում եւ Լատվիայում գները հաստատվել են մեկ մեգավատ ժամի դիմաց 278,41 եվրոյի, Էստոնիայում եւ Ֆինլանդիայում՝ 244,75 եվոյի մակարդակում:
Միեւնույն ժամանակ Լոնդոնի ICE սակարանում հուլիսի 18-ին գազը վաճառվում էր հազար խորանարդ մետրի դիմաց 1 730 դոլարի մակարդակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: