Թեհրանում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկն է Իրան: Նրան Սադաբադ պալատում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանի հետ Իրան են մեկնել պաշտպանության, ներքին ու արտաքին գործերի նախարարները, գանձապետարանի և ֆինանսների նախարարը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը, երիտասարտության և սպորտի նախարարը, առևտրի նախարարը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը, ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավարը և նախագահի մամուլի խոսնակը:
Այցի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների ղեկավարների նախագահությամբ անցկացնել Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ ժողովը:
Երկկողմ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:
Այցի շրջանակներում Էրդողանը նաև մասնակցելու է Աստանայի ձևաչափով Էրդողան-Պուտին-Ռայիսի եռակողմ հանդիպմանը Բացի այդ նշվում է, որ Թեհրանում տեղի է ունենալու նաև Էրդողան-Պուտին առանձին հանդիպումը::
Ըստ թուրքական աղբյուրի՝ նախատեսվում է, որ այդ հանդիպմանը քննարկվելու են Սիրիայում զարգացումների, տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների՝ մասնավորապես PKK/YPG և ԻՊ-ի դեմ պայքարի, քաղաքական լուծման ջանքերի, հումանիտար իրավիճակի և սիրիացիների կամավոր վերադարձի վերաբերյալ հարցեր:
Թուրքիայի նախագահը 40 րոպեանոց դռնփակ հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեի հետ։