Էրդողանը Իրանում Պուտինի հետ կքննարկի «հացահատիկի խնդրի» վերաբերյալ հանդիպման արդյունքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Իրանում կայանալիք հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ստամբուլում «հացահատիկի հարցով» Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։ Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը:

«Նախագահները կքննարկեն Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները, ընդունված որոշումները: Ակնկալվում է, որ այս շաբաթ  Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները  կրկին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու վերջնական փաստաթուղթը», – հայտնում է TRT Haber-ը։

Ստամբուլում բանակցություններ են ընթացել Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի պատվիրակության միջեւ «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպումից հետո ասել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031