Բաժիններ՝

Թեհրանում ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը

Թեհրանում Իրանի և Թուրքիայի առաջնորդներ Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Սադաբադ պալատում հանդիպումներն ու խորհրդի նիստը ընթանում են մամուլի համար փակ ֆորմատով։

Խորհրդի նիստին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունները։

Նիստի արդյունքում նախագահների ներկայությամբ նախատեսվում է մի շարք միջկառավարական փաստաթղթերի ստորագրում։

Թուրքիայի եւ Իրանի նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստից առաջ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Էրդողանը հանդիպել է նաև Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիին:

Թեհրան մեկնած թուրքական պատվիրակության կազմում են ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Մուհարեմ Քասապօղլուն, առևտրի նախարար Մեհմեթ Մուշը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս