ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ԿԺԴՀ-ի դեմ

Միացյալ Նահանգները կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ-ի նկատմամբ, իսկ Փենյանի կողմից միջուկային զենքի փորձարկումները Վաշինգտոնը կգնահատի որպես սադրանք: Հուլիսի 18-ին այդ մասին Reuters գործակալությանն ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենը:

Գործակալության տվյալներով՝ ֆինանսների նախարարության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է Արեւմուտքում այն անհանգստության ֆոնին, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է միջուկային զենքի՝ 2017 թվականից ի վեր առաջին փորձարկման: Փենյանը 2022 թվականին արդեն կատարել է ռեկորդայն քանակությամբ հրթիռային արձակումներ, այդ թվում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում: Ելլենը հարցազրույցում չի չի հայտնել, թե հատկապես ինչ պատժամիջոցներ կարող են լինել, եւ Վաշտիգտոնը երբ կորոշի սահմանել դրանք:

Սակայն, նրա խոսքով՝ պատժամիջոցներն անհրաշետ կլինեն՝ Փենյանին հարկադրելու համար հրաժարվելու իր միջուկային ծրագրից:

Նման կարգի միջոցները Ելլենը կարող է քննարկել հարավկորեացի պաշտոնյաների, այդ թվում հուլիսի 19-ին Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ հանդիման ժամանակ, կարծում է Reuters-ը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավարը, ինչպես հայտնում է գործակալությունը, հուլիսի 18-ն արդեն մեկնել է Սեուլ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031