«Մարդու իրավունքնե՞ր, ժողովրդավարությո՞ւն… այս արժեքները ոչ մի նշանակություն չունեն ԵՄ–ի համար, քանի որ դրանք չեն խանգարում բռնել բռնապետ և ագրեսոր Ալիևի ձեռքը․․․»

Բաքվում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը թվիթերյան իր էջում գրել է. «ԵՄն դիմում է էներգետիկ հարցերով առավել հուսալի մատակարարների:

Այսօր ես Ադրբեջանում եմ նոր համաձայնագիր կնքելու նպատակով: Մեր նպատակն է կրկնապատկել գազի մատակարարման ծավալները Ադրբեջանից դեպի ԵՄ առաջիկա տարիների ընթացքում:
Ադրբեջանը կարևոր գործընկեր է մեր մատակարարման անվտանգության և կլիմայական չեզոքության հարցում»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այս գրառման վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդու իրավունքնե՞ր, ժողովրդավարությո՞ւն… հետո ԵՄ–ն հանդես կգա նման կոչերով, իսկ իրականությունն այն է, որ այդ արժեքները ոչ մի նշանակություն չունեն ԵՄ–ի համար, քանի որ այդ արժեքները չեն խանգարում բռնել բռնապետ և ագրեսոր Ալիևի ձեռքը՝ ընդդեմ Ռուսաստանի, իսկ իրականում ընդդեմ այն արժեքների, որի վրա հիմնված է նույն Եվրոպական Միությունը և որոնք ԵՄ–ն ոտնակոխ է անում:
Այս գործարքի նախապատմության մասին կարդացեք՝ այստեղ․»։

Տեսանյութեր

Լրահոս