Նոր Զելանդիան հայտարարել է սեպտեմբերի 4-ին երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամից գրանցված առաջին մահվան դեպքի մասին:
Շատ դեպքերում մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է հենց դրա վրա՝ մենք պարբերաբար օգնություն ենք խնդրում երկրներից, հետո նեղանում կամ վրդովվում ենք, որ այդ երկրները չեն գալիս օգնության: Բայց պետք է հասկանանք, որ ոչ մի երկիր պարտավոր չէ գալ և տեղում մեր շահերը պաշտպանել: Եթե մեր պետությունը վարում է հակահայկական, թրքամետ, պարտվողական քաղաքականություն, ինչո՞ւ պետք է մնացած երկրները փորձեն այլ բան անել մեր երկրի համար։
Ռուսաստանը սկսում է հրապարակայնորեն դիրքավորվել հայ-թուրքական հնարավոր մերձեցման գործընթացում՝ հիմնավորելով այն կանխատեսումները, որ սա տարածաշրջանի հետպատերազմյան վերադասավորման բաղադրիչներից մեկն է և ամենևին ոչ պատահականորեն սկսված։
«Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: Մենք այս առումով արդեն բաց հայտարարել ենք: Այս պահին որևէ աշխատանք չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս փուլում սահմանզատման ու սահմանազգծման վտանգներին, նշեց՝ խնդիրն այն է, որ սահմանզատում ու սահմանագծում իրականացնելու համար նախ այդ երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ։
Միացյալ Նահանգները վերսկսել է Աֆղանստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ծրագրերի ֆինանսավորումը:
Ռուսաստանը մտադիր է Հնդկաստանի հետ համաձայնագիր ստորագրել մոտ ժամանակներս այդ երկրում 7,62 միլիմետրանոց AK-203 ինքնաձիգ արտադրելու վերաբերյալ:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2695 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 83 մարդ, ընդհանուր մահերի թիվը 7732 է:
Ֆրանսիայի հյուսիսում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար:
Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում՝ Օքլենդում ահաբեկչություն իրականացրած անձը Շրի Լանկայի քաղաքացի Ահմեդ Աթհիլ Մոհամեդ Շամսուդինն է եղել:
ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար վաղաժամկետ արտագնա քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 4-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում (Թյուրինգի դաշնային երկրամաս)։
Մասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. Օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի Լյուլեբուրգազ քաղաքի շրջանում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ զոհվել է։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։
Իտալիայի Տրիեստ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել։
Արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը վերջին երկու օրում Քաթարում հանդիպումներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների հետ:
Առնվազն 17 մարդ մահացել, 41 մարդ վիրավորվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների կողմից օդ արձակված անկանոն կրակոցների հետևանքով:
Ուկրաինացի ուղևորներ տեղափոխող ավտոբուսը, որ Լեհաստանից ուղևորվել էր Ուկրաինայի Մարիուպոլ քաղաք, ճանապարհին վթարի է ենթարկվել։
Չինաստանի հյուսիս-արևմտյան հատվածում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը կոնկրետ վախեր ունի ու փորձում է այնպես անել, որ հանկարծ Ալիևին չզայրացնի։
Մասնավորաբար, հանձնարարված է ամբողջական փաթեթ կազմել, թե բանակցությունների ժամանակ կոնկրետ ինչ առաջարկներ ու պահանջներ են ներկայացվելու հայկական կողմից, ինչպես նաև, թե ինչ փոխզիջումներ ու զիջումներ են իրականացվելու կողմերի միջև։
Մալաշենկոյի կարծիքով, այդ հայտարարություններից հետո էլ ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքականությունը շարունակվել է, և այդ ժամանակահատվածում հնարավոր չի եղել ունենալ կայուն հրադադարի իրավիճակ, ուժի մթնոլորտում հնարավոր չէ պայմանավորվածություններ ձեռք բերել ճանապարհների շուրջ, կամ, եթե դրանք նույնիսկ ձեռք բերվեն, ապա այդ ամենը Ռուսաստանը չի կարող անվերջ վերահսկել, պետք է լինի համագործակցություն ինչ-որ մակարդակի, որպեսզի Ռուսաստանը հավելյալ ռեսուրս չներդնի անվտանգային հարցերի վրա:
Ամերիկյան Firefly Aerospace ընկերության Alpha կրող հրթիռը պայթել է Կալիֆոռնիայում նրա արձակումից մի քանի րոպե անց: Այդ մասին կազմակերպությունը հաղորդել է Twitter-ում։
Մենք հասել ենք մի իրավիճակի, որ Հայաստանի խորհրդարանում պաշտպանում են Էրդողանին, կան Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերություն հաստատելու բիզնես ջատագովներ։ Այս ամենին ականատես լինելով՝ խոսել Թուրքիայի պահանջները մերժելու մասին, սխալ է»,- ասաց Մելքոնյանը՝ շեշտելով, որ հայ-թուրքական հարաբերությունների բացման ջատագովները պետք է հստակ հիշեն, թե ի՞նչ արեց Թուրքիան մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում, և պետք է գիտակցեն՝ հայ-թուրքական սահմանի բացումը չի նվազեցնելու Թուրքիայից եկող անվտանգային մարտահրավերները։
Մոտ մեկ շաբաթ առաջ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Թուրքիայից դրական ազդակներ կան:
Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան:
«Հումքի առումով բացառություն ի սկզբանե արվել է, որը հիմա էլ է գործում. հումքը ներմուծվել է Թուրքիայից, և պետք է ասել, որ այդ երկրից ընդհանուր ներմուծման ծավալը նվազել է 70, բայց ոչ 100 տոկոսով»,- նշեց տնտեսագետը:
Նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ եւ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Գախարիան պաշտոնապես մեկնարկել է իր նախընտրական արշավը մայրաքաղաքում։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Գերմանիայից իր պաշտոնակից Անգելա Մերկելի հետ քննարկել է Եվրամիության համատեղ գործողությունները Աֆղանստանի նկատմամբ: Այդ մասին գրում է «Պառլամենտսկայա գազետա»-ն։