Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի որոշմամբ Աստանայի կենտրոնական զբոսայգու պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պատվին. Ղազախստանի սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաեւն այդ մասին Չառլզ Երրորդ թագավորին հայտնել է Բուքինգհեմյան պալատում սգո ընդունելության ժամանակ, հաղորդել է սենատի մամուլի ծառայությունը:
Ինչպես 2010թ․ Վիկիլիքսը, այնպես էլ 2024թ․ Վիկիլիքս-2-ը գաղտնազերծել է ԱՄՆ մի շարք փաստաթղթեր, հաշվետվություններ։ Ուշագրավ է 2022թ․ սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցից հետո ԿՀՎ-ի գաղտնի զեկույցի հրապարակումը․
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Տաջիկստանի արտաքին գործերի փոխնախարար Սոդիք Իմոմին հայտնել է 41 մարդու մահվան մասին Ղրղզստանի հետ սահմանին զինված բախման ընթացքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ սեպտեմբերի 20-ին, կընդունի ավելի քան 20 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը: Խոսքը Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Սերբիայի, Եգիպտոսի, Պորտուգալիայի, Կիպրոսի, Հարավային Կորեայի և Վենեսուելայի դեսպանների հավատարմագրերի մասին է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում։ Այս մասին «Ազատություն» ՌԿ Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ նշելով, որ թվերը կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով նոր տեսանյութերը կամ, ցավոք սրտի, եթե զինծառայողի անունը հայտնվում է զոհված զինծառայողների ցուցակում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած երկօրյա այցն ավարտվեց: Ու թեև այցի արդյունքների շուրջ իրարամերժ տեսակետների պակաս չկա, այդուհանդերձ պետք է արձանագրել՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակը հստակ դատապարտեց Ադրբեջանի հարձակումները, նշեց, որ շարունակելու են աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը, նկատեց, որ ԼՂ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի հարցերը վաղուց ի վեր իրենց ուշադրության կենտրոնում են:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Լուսինե Բադալյանը:
Վաղուց պարզ է, որ Թուրքիան նպատակ ունի Կենտրոնական Ասիայում ստեղծել միջանկյալ, ազատ, բայց հստակ գեոհամակարգ, որը կշարժվի և կգործի ինքնավար՝ օգտվելով Եվրատլանտյան Արևմուտքի մրցակցությունից և եվրասիական պետությունների մոտալուտ կոլեկտիվացումից, և որի հիմքում ընկած կլինի Ռուսաստան-Չինաստան համակարգը:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Թուրք վերլուծաբան Բարըշ Սոյդանը դիտարկման է առել ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը։ Ըստ նրա՝ կա պայմանավորվածություն և հստակ պլան, որ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի օգնությամբ չթողնեն թուրքական լիրան շատ արժեզրկվի մինչև 2023-ի համապետական ընտրությունների անցկացումը։
Վիրավորում ստացած զինվորականները բուժվում են հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում. ՊՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փակ հանդիպում է անցկացրել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ սեպտեմբերի 19-ին Երևանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը: Համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետերը հանդես են եկել ելույթներով: Համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի և Ռուսաստանի […]
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում կանցկացնեն ոչ ֆորմալ հանդիպում ՄԱԿ-ի առաջիկա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Այդ մասին ասված է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության՝ սեպտեմբերի 19-ին տարածված մամուլի տեղեկագրում:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Վեսթմինսթերյան պալատում փակել են հանրության մուտքը սրահ, որտեղ սեպտեմբերի 14-ից կարելի էր հրաժեշտ տալ Եղիսաբեթ Երկրորդին, անցել են երկար ժամեր տեւած հերթի վերջին մասնակիցները՝ խոնարհվելով դագաղի մոտ. արարողությունը, ինչպես պլանավորվել էր, ավարտվել է 06:30-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին):
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով Երևանում տեղի ունեցած ցույցերը հավանաբար կազմակերպել են ԱՄՆ ոչ առևտրային կազմակերպությունները՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետ։
Իրանը չի բացառում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում իր միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀՊ) վերաբերյալ քննարկման հավանականությունը:
Ռուս հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է հայաստանյան արտաքին քաղաքական զարգացումներին: Այս անգամ նա անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցչական պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ երևանյան այցի ընթացքում հնչեցրած ուղերձներին:
«Քննարկվել է աֆղանական պրոբլեմատիկան, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ Կորեական թերակղզու եւ Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը:
Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Green Village ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, հրթիռակոծության են ենթարկվել սեպտեմբերի 18-ի երեկոյան:
Ադրբեջանական աղբյուրներն էլ հայտնում են, որ Թինա Կարոլը չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 15-ին:
«Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցին: Նա ասաց, որ Ադրբեջանը հարձակվում է այն հատվածներում, որտեղից հնարավոր է միջանցքը բացել, և կա կասկած, որ եղել է միջանցքի խոստում Նիկոլ Փաշինյանի կողմից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր հոգևոր մտերմությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին կռիվների հետևանքով զոհերի ընտանիքներին: Նա կոչ է արել երկու կողմերին հարգել հրադադարը:
Իրանը կարծում է, որ բանակցություններ սկսելու երկու երկրների քաղաքական կամքը, տարածաշրջանային շրջանակը և հարևանների համատեղ ջանքերը կօգնեն լուծել հակամարտությունները Կովկասում:
32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը ներգրավված չի եղել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամեն բան, որը ոչ թե խոսքով, այլ գործովկարվի, ոչ թե կլինի բարձրաձայն ևպոպուլիստական, այլ իրականում գործնականում կնպաստի հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող է ողջունվել ։
Ժապարովի խոսքով՝ Ղրղզստանն ունի անհրաժեշտ միջոցներ Տաջիկստանի հետ սահմանային բախման ժամանակ տուժածների օգնության եւ ուժեր սեփական պաշտպանության համար: «Փառք աստծու, մեր գանձարանը դատարկ չէ,- ասել է նա:
«Ցավոք, շախմատային պարտիայի մեջ մենք ոչ միայն ֆիգուրներ շարժողը չենք, անգամ «պեշկա» ենք դարձել, որին այս կամ այն կողմից բրթում են: Մեկ-մեկ ինձ թվում է՝ իշխանություններին թվում է, որ իրենք «պեշկա» են, որ ուզում են դառնալ ֆերզ ու հետո սկսում են բոլորին մեղադրել, թե ով է իրենց խանգարում ֆերզ դառնալ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի վիճակը բավականին ծանր է: