Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։
Ադրբեջանական ագրեսիայի և ծայրահեղ լարված վերջին օրերի սահմանային իրադարձությունները
Նախկին քաղբանտարկյալ, իսկ կարճ ժամանակ անց՝ արդեն Ալիևի ռեժիմի «խոսնակ», ադրբեջանական Հաքին.ազ-ի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևն օրեր առաջ յութուբյան իր էջում տարածել էր մի տեսանյութ՝ «Ադրբեջանցի զինվորականներն առաջին օգնություն են ցուցաբերել վիրավոր հայ զինվորին» վերտառությամբ:
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի գյուղապետ Սեյրան Միրզոյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը սկսեց կրակել սահմանին, կրակոցներ կային նաև գյուղի ուղղությամբ, սակայն վերջին օրերին այդ կրակոցները դադարել են։
Այսօր Իշխանասարի ադրբեջանական հրետանին հնարավորություն ունի հանգիստ կրակի տակ պահելու այդ ճանապարհը։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002 թվականին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ Դավիթ Գիշյանը վիրավորում է ստացել ուսի շրջանում եւ հայտնվել գերության մեջ։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը։ Լիագումար նիստին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը։
Հանդիպման ժամանակ ծնողները պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահից Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ պահանջ, որը բարձրաձայնվել էր նաև փողոցային ակցիաների ժամանակ:
Նենսի Փելոսին մեկնեց Հայաստանից
Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։
Մենք նրանց հետ կմնանք այնքան երկար, որքան նրանց անհրաժեշտ կլինի մեր օգնությունը
Տաջիկական եւ ղրղզական կողմերը բանակցություններ են վարել սահմանին բախման հետեւանքների վերացման շուրջ, որոնց արդյունքն է դարձել Տաջիկստանի Վորուխ ջամոատ (համայնք) տանող ճանապարհի ապաշրջափակումը:
Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աշխարհի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակումների վրա։
Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Ալեն Սիմոնյանը ճանապարհեց Նենսի Փելոսիին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկված Հայաստանի վրա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հորդորելով նրան պահպանել Հայաստանի հետ հրադադարը։
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ հուլիսին գործազրկության մակարդակը Թուրքիայում հասել է 10.1 տոկոսի։ Արական սեռի քաղաքացիների շրջանում գործազրկության ցուցանիշը կազմում է 8.6 տոկոս, իսկ իգական սեռի քաղաքացիների դեպքում՝ 13.1 տոկոս։
Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Տաջիկստանի հետ սահմանին հակամարտությունում Ղրղզստանի քաղաքացիների զոհերի թիվը հասել է 59-ի, գրում է ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Երեւանյան հայտարարությունները։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայում հայտնվել է միջազգային սկանդալի կիզակետում և միջազգային ԶԼՄ-ների գլխագրերում։ Բրիտանական առաջատար ու հեղինակավոր ԶԼՄ-ները ֆիքսել են Խաչատուրյանին ՄԲ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվելիս, մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։
«Ասա՝ ա՛յ տիկին ջան, չորս կողմից թշնամին ուզում է մեզ վարի տալ, ու միակ ռեալ ուժը, որն այս կաշ-կալամաշի մեջ կարող է մեզ ինչ-որ չափով պաշտպանելու խնդիր լուծել (իհարկե, իր իսկ շահերը սպասարկելով), դա Պարսկական բանակն է։ Ինչի՞ ես հին թեմաները մեջտեղ բերում, ա՛յ տիկին ջան, հիմա դու մե՞ր կողմից ես, թե՞ արջի…»
Այս պահին փակ հանդիպում է ընթանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում են պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանը, Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը:
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) պատմական այցը Հայաստանի Հանրապետություն։ Տարածած հաղորդագրության մեջ Համագումարը նշում է, որ խոսնակի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժն այս շաբաթ հարձակվեց Հայաստանի վրա՝ հրետակոծելով Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմանների երկայնքով տեղակայված քաղաքացիական բնակավայրեր՝ բացահայտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթները:
Իրանագետ Վարդան ոսկանյանը, անդրադառնալով Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հանդիպմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Իրադրությունը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին, որտեղ սեպտեմբերի 14-ից մարտական բախումներ էին տեղի ունենում երկու երկրների զինծառայողների միջև, շարունակում է լարված մնալ: Այս մասին կիրակի հայտնել Է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը:
Այս տարի Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» փոխարեն սեպտեմբերի 16-18-ը Շամոնիում (Ֆրանսիա) անցկացվել է «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds), որին մասնակցել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը: