«Վարդենիսում իրավիճակը հանգիստ է». Ահարոն Խաչատրյան

Վարդենիս խոշորացված համայնքում իրավիճակը հանգիստ է.  168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:

«Երեկ չէ առաջին օրը ժամը 8-ից մինչև հիմա որևէ կրակոց չի եղել»,- հավելեց Ահարոն Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում հայտարարեց՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ, սակայն այդ թիվը վերջնական չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930