Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 3212-ով: Մահացել է 81 մարդ։
Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հաղորդել է Փանջշերի հարթավայրի համար մարտերի չորս օրվա ընթացքում «Թալիբան» շարժման 350 զինյալների զոհվելու մասին։
Թուրքիայի Հասանքեյֆ հին քաղաքում, որը գտնվում է երկրի հարավարեւելյան Բաթմանի նահանգում, սկսվել են հնագիտական պեղումներ: Գիտնականների նպատակն է՝ ավելի շատ բան իմանալ այդ վայրի մասին, որը համարվում է աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Այդ մասին հաղորդել է Daily Sabah-ը։
Այսօր ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով ՀՀ և ՌԴ Արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ արձանագրեց, որ յուրաքանչյուր հանդիպումից առաջ կամ հետո սահմանին զոհեր ենք ունենում:
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ:
«Թալիբան»-ը որոշել է ռազմական գործողություն սկսել Փանջշերում Դիմադրության ճակատի ուժերի դեմ:
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սերբիա կատարած երկօրյա այցի շրջանակներում Սերբիայի իր պաշտոնակցի՝ Նիկոլա Սելակովիչի հետ պաշտոնապես կատարել է Նովի Պազար քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը։
Թուրքիայի մեծապես քրդաբնակ Դիարբեքիրի նահանգի Բաղլար շրջանում զրահապատ մեքենաներից իջած ոստիկանները մահակներով հետապնդել են քաղաքացիներին՝ վանկարկելով՝ «բոլորդ ահաբեկիչներ եք»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության երեսունչորսերորդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կարողությունը տնօրինած հայազգի Հակոբ Գազազյան փաշային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել է 217 միլիոն 712 հազար 392:
«Եթե վարչապետը մի քիչ հասկանար քաղաքականությունից, դիվանագիտությունից և մեր ժողովրդին անկեղծորեն ասեր՝ սիրելի՛ ժողովուրդ, մենք կորցրել ենք պատերազմը և այժմ տկար ենք, մեր թշնամիները՝ հզոր, ու չենք ուզում, բայց ստիպված ենք անել, գոնե հասկանալի կլիներ, բայց եթե ասում է, որ այդ բոլոր բաները, որ մեր թշնամիներն անում են, շատ լավ է, մեր շահն է, մենք ուրախ ենք, դա է, որ անհասկանալի է»,- եզրափակեց ամերիկահայ հասարակական գործիչը:
Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Գյոքայ Աքբուլութը հարցում է հղել երկրի կառավարությանը՝ պարզելու համար, թե Գերմանիայի քաղաքացիներից կամ այդ երկրում բնակության իրավունք ունեցողներից քանիսը ազատազրկման կամ երկրից դուրս գալու արգելքի պատճառով չի կարողանում հեռանալ Թուրքիայից։
ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ սահմանային միջադեպերը պատահական չեն. դրանք ճնշման միջոցներ են, որպեսզի հասարակության շրջանում գեներացվի անհանգստություն, լարվածություն, վախ, որպեսզի իշխանությանը շուտ տրվի համաձայնություն՝ «խաղաղության դարաշրջան» բացելու համար:
Զելենսկին այցելել է Միացյալ Նահանգներ և սեպտեմբերի 1-ին հանդիպելու է նախագահ Բայդենի հետ:
«Դեռ 3 տարի առաջ իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որն իմացյալ երկիրը տարավ պարտության՝ սկսելով ու մինչև հիմա շարունակելով նվաստացման խաղաղության թեզը։ Նրանք հայ ժողովրդի մեջ սպանել են ապագա ունենալու հեռանկարը, ու դրա մասին է խոսում հայկական բնակավայրերը թուրքական անվանումներով կոչելը։ Այս ու այլ բաները խոսում են մի բանի մասին՝ սրանք եկել են իշխանության՝ հանձնառությամբ ծախելու մեր ազգային շահերը»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ շեշտելով, որ, եթե Նիկոլ Փաշինյանն արցախցիներին ասելու բան ունենար, ապա չէր ստացվի այնպես, որ վաղը՝ Արցախի անկախության հռչակման օրը, 30-ամյա մեր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ներկա չի լինի Արցախում։
Ռուսաստանի բնակչությունն առանձին գնահատումներով այժմ կարող էր հասնել 500 միլիոնի, եթե 20-րդ դարում չլիներ երկրի երկու կազմալուծումը: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին հայտարարել է «Օկեան» Համառուսաստանյան մանկական կենտրոնում դպրոցականների հետ կայացած հանդիպմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Նիգերիայի հյուսիս-արևմուտքում՝ Զամֆարա նահանգում զինված խմբավորման անդամները հարձակվել և առևանգել են դպրոցում գտնվող ավելի քան 100 աշակերտների ու մի քանի ուսուցիչների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմամբ, «Ջերմ ընդունելություն» գործողության շրջանակներում այն բոլոր տարհանված աֆղանցիները, որոնք բրիտանացի զինվորականների հետ համագործակցել են նաեւ Աֆղանստանում, կկարողանան Մեծ Բրիտանիայում մնալ առանց ժամանակային սահմանափակումների:
Լուկիանովի կարծիքով, սրանք երեք ուղղություններ են, որոնք պատերազմից հետո անընդհատ խանգարում են միմյանց առաջ շարժվել մեկ կոնկրետ ուղղությամբ՝ այս դեպքում, օրինակ, եռակողմ հայտարարությունների իրագործման:
Մարտավարական-թռիչքային վարժանքներին Ադրբեջանը կներկայանա չորս ռազմական ինքնաթիռով` երկու ՄիԳ -29 կործանիչով և երկու Սու -25 գրոհիչ ինքնաթիռով: Ադրբեջանական ինքնաթիռները Թուրքիա են մեկնել սեպտեմբերի 1-ին։
Օգոստոսի 30-ին՝ Թուրքիայում նշվող «Հաղթանակի օր» տոնի միջոցառումների շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի ՊՆ-ի և ԶՈՒ-երի Գլխավորի շտաբի միասնական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մերձակայքում կառուցվում է «պաշտպանական միասնական շտաբ», որը մեկ հարկի տակ կմիավորի Ազգային պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը, զինված ուժերի հրամանատարությունը, նավատորմի և ավիացիոն ուժերի հրամանատարությունները:
Սեպտեմբերի 1 -ին հեռախոսազրույց են անցկացրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը:
«Թալիբան» շարժումը նշանակել է իր կողմից չվերահսկվող միակ նահանգի՝ Փանջշերի նահանգապետին: Այդ մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների ղեկավարության ներկայացուցիչ Ամիր Խան Մութաքիին։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 31-ին խոստացել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները «բարձր գին» կվճարեն իրենց հանցագործությունների եւ ահաբեկչական գրոհներ համար:
Իրաքը «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ գնելու ցանկություն է հայտնել։
Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը ձեւավորում է իր կառավարությունը, արդեն հայտնի են առաջին նշանակումները: Այդ մասին սեպտեմբերի 1-ին հաղորդել է Khaama լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով շարժման աղբյուրներին:
Պերուում ավտոբուսի անդունդն ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 33-ի: Այդ մասին հաղորդել է Andina գործակալությունը՝ վկայակոչելով ճանապարհային ոստիկանության ղեկավար Էլիաս Լոսադային։
«Թալիբան» շարժումը մտադիր է վերացնել Փանջշերում գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի գործող առաջնորդ Ահմադ Մասուդին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Տաջիկստանում այդ երկրի դեսպան Մուհամադ Զոհիր Ագբարը։