Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ. ՌԴ նախագահ
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի ազդեցության տակ այդ հակամարտությունը hաջողվել է դադարեցնել։ Հուսով եմ ՝ այդպես էլ կլինի», – ասել է նա։
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ցավում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով զոհերի համար: