Հունաստանը կոչ է անում ՀՀ-ին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը և շարունակել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը

Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և շարունակել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Հունաստանը հաստատում է իր դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է Հունաստանի ԱԳՆ-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930