Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին ուղարկած հոդվածում վերլուծում է Ադրբեջանի նոր ռազմական հարձակումը Հայաստանի վրա և առաջարկում է լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ամփոփելով Հայաստան և Ադրբեջան կատարած այցերը՝ հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարը կպահպանվի:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած հարաբերական հանգիստ վիճակին՝ գյուղի բնակիչները դեռ տարհանված են:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝ անվտանգ, տնտեսապես բարեկեցիկ և ժողովրդավար կառավարմանը Հայաստանում և Հարավային Կովկասում։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այս պահին Բեռլինից Երեւան ճանապարհին է, գրում է «Հետքը»:
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի դեմ հարձակման ընթացքում 282 զինծառայողի վիրավորվելու մասին:
ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին ժամեր անց կլինի Հայաստանում։ Տևական ժամանակ շրջանառվող տեղեկությունը, թե ՀՀ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այց է նախատեսվում, օրերս Բեռլինում լրագրողների հետ զրույցում հաստատեց անձամբ Փելոսին՝ հայտնելով, որ շաբաթ օրն այցելելու է Հայաստան։ Այս մասին տեղեկացրել էին արևմտյան լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները:
Այսօր Պաշտպանության նախարարության տարածած առաջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում` ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Այստեղ հավաքել եմ 2013 թ. հոկտեմբերից սկսած Իլհամ Ալիևի բոլոր ելույթները, որտեղ տարածքային հավակնություններ են ներկայացվում ՀՀ–ի նկատմամբ: Օրինակ՝ դեռ 2013 թ. Բաքվի բռնապետը իր ելույթներից մեկում նշել է. «Մենք տեղահանվել ենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղից, այլ նաև Երևանից, Զանգեզուրից և Գյոչյայից: Սա մեծ անարդարություն է: Մենք վերադառնալու ենք այդ տարածքները: Երիտասարդ սերունդը պետք է մեծանա այդ մտքերով և երազանքներով…»: Այս պետության քաղաքականության հիմքում ընկած է ագրեսիան և հայի հանդեպ ատելության քարոզը:
Նրա խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ՄԱԿ-ի մանդատ ստանալ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության համար։
«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք է որոշվեն իրենց իսկ կողմից և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ»,- ասել է Էբրահիմ Ռաիսին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկավտության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սեպտեմբեր 16-ին Գլենդելում ՀՀ հյուպատոսարանի առջև հայերը կրկին ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հավաքկը շարունակվել է մոտ երկու ժամ, ավարտվել է Հայաստանի օրհներգով։
Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 103-ի։
Ողջունում ենք կրակի դադարեցումն ու Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ծառայությունների միջև սկսված բանակցությունները։
Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով։
Ղեկավարների խոսքերով, բնակավայրերը, բարեբախտաբար, վնասներ չեն կրել:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը:
Այս օրերին նա Բեռլինում է, որտեղ ասուլիսի ընթացքում Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը,
Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում և պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։
Սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ։
Նա մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։
Ուստի, զինված հակամարտությունը, պատերազմը, պատերազմական գործողությունները, ռազմական իրավիճակը կամ ռազմական դրությունը լրացուցիչ մարտահրավերներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առաջացնելով առանձնահատուկ պայմանների ապահովման անհրաժեշտություն:
2016 թվականի մարտից մինչև 2022 թվականի օգոստոսը, երկրի արևմտամետ արտաքին քաղաքականությանն աջակցող քաղաքացիների թիվը աճել է, իսկ ռուսամետ ուղղության կողմնակիցների թիվը՝ նվազել:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 59 035-ով՝ նախորդ օրվա 56 126-ի դիմաց:
«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հարցման արդյունքների համաձայն՝ աճել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեության հանդեպ բացասական գնահատականը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ մինչեւ 600 միլիոն դոլարի չափով: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 15-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։