Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան անպայման Ռուսաստանից ձեռք է բերելու ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը։
Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նեթելաշվիլին պահանջում է վերականգնել հասարակական տրանսպորտի աշխատանքը, հակառակ դեպքում սպառնում է ժողովրդին դուրս բերել Ռուսթավելի պողոտա։
Թուրքիայում նոր անտառային հրդեհներ են բռնկվել, այս անգամ Դերսիմի նահանգում։
Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում:
Օգոստոսի 29-ի երեկոյան Աթենքում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել առանձին կատեգորիայի քաղաքացիների պարտադիր պատվաստման դեմ. հանրահավաքից հետո եղել են ոստիկանության հետ մի խումբ երիտասարդների բախումներ, ոստիկանությունը կիրառել է արտասվաբեր գազ եւ ձերբակալել 47 մարդու:
«Թալիբան» շարժումն արդեն վերահսկում է Քաբուլի օդանավակայանի մի մասը, եւ շուտով այն լիովին կանցնի նրանց վերահսկողության ներքո: Այդ մասին NHK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:
Մի-8 ուղղաթիռի ֆյուզելյաժը, որը Կուրիլյան ծովն էր ընկել Կամչատկայի հարավում, հաջողվել է բարձրացնել լճի հատակից: Այդ մասին ասել է Կամչատկայի երկրամասի կառավարության փոխնախագահ Ռոման Վասիլեւսկին:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 29-ին կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել Լուիզիանայի նահանգի իշխանություններին «Իդա» փոթորկի պատճառով, որը խոշոր տարերային աղետ էճանաչվել: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 30-ի առավոտյան մի քանի պայթյունների ձայներ են լսվել Քաբուլում: Ուղիղ եթերում այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերության լրագրողուհին՝ վկայակոչելով ականատեսների։
Օգոստոսի 30-ի առավոտյան առնվազն հինգ հրթիռ է արձակվել Քաբուլի օդանավակայանի տարածքի ուղղությամբ, դրանցից մի քանիսը կալանվել են ամերիկյան հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի կողմից:
Այս վայրերում պեղումներն անցկացվում են 2004 թվականից՝ Հաջեթեփեի համալսարանի հնագիտության ֆակուլտետից պրոֆեսոր Սեւինչ Գյունելի ղեկավարությամբ: 17 տարվա ընթացքում գիտնականները հայտնաբերել են երեք աշտարակ, իրերով լի սենյակներ՝ նախատեսված պաշտոնական այցերի համար, եւ օբսիդիան՝ գործիքներ պատրաստելու համար: Իսկ այժմ հնագետները վառարան են գտել:
«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները զգալիորեն սահմանափակել են համացանցի հասանելիությունը և կապը աֆղանական Փանջշեր նահանգի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղում աշխատող լրագրողների թվիթերյան գրառումներին:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանային գյուղում: Հովիվին հոսպիտալացրել են ծանր վիճակում:
«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է Աֆղանստանում սպորտային միջոցառումների վերսկսման մասին։ Այս մասին հայտնել է տեղական 1TV հեռուստաալիքը՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։
Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները ժամանակավոր տարհանումից հետո վերադարձել են Քաբուլի կենտրոնում գտնվող դեսպանատան շենք և շարունակում են իրենց աշխատանքը։ Ինպես հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը։
Անկարան չի կասկածում, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրների 2-րդ խմբաքանակի ձեռքբերումը տեղի կունենա: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Երգչի սպանության մասին հայտնել է նաև Աֆղանստանի ներքին գործերի նախարար Մասուդ Անդարաբին
Քաբուլի օդանավակայանում, ամենայն հավանականությամբ, ևս մեկ պայթյուն է տեղի կունենա: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հղում անելով հրամանատարներին:
Նախագահը կոչ է արել լրջորեն մեծացնել նրանց ապաստանի եւ լավ պայմաններով ապահովելու ֆինանսավորումը Եվրոպայում անօրինական միգրանտների նոր հոսքից խուսափելու համար:
«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ մտադիր է ձեռնարկատերեր Իլոն Մասկին, Ջեֆ Բեզոսին և Ռիչարդ Բրենսոնին հրավիրել հոկտեմբերի 5-ին Բայկոնուր կոսմոդրոմից կայանալիք «Սոյուզ ՄՍ-19» տիեզերանավի թռիչքին ներկա գտնելու համար: Այս մասին Ռոգոզինը հայտարարել է ՌԴ Առաջին ալիքի եթերում:
Թուրքիայում 2-7 տարվա ազատազրկում է սպառնում 17 կանանց, որոնք այս տարվա մարտի 8-ին մասնակցել էին Ստամբուլի կենտրոնական փողոցներում կազմակերպված ֆեմինիստական երթին։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների վարչապետեր Բորիս Ջոնսոնի և Մարկ Ռուտտեի հետ:
Վրաստանում օգոստոսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4247 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 540 հազար 449 է:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» կողմից կազմվել և հրապարակվել է զեկույց այն մասին, թե Թուրքայի վերջին 6 նախագահների պաշտոնավարման օրոք որքան դատական հայցեր են եղել նախագահին վիրավորելու հոդվածի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի կարծիքով՝ երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական տեղանունների ադրբեջանական անվանումները նշելը, իսկ հետո նրա թիմի կողմից մատնանշելը, թե Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել, փաստացի նշանակում է, որ ՀՀ ներկայիս իշխանություններն այդ տարածքներն ու սահմանն ադրբեջանական են ճանաչել:
«Բեկում է հասունանում հայ-թուրքական հարաբերություններում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող վերջին ամիսների և հատկապես օրերի իրադարձություններին, Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան, կամ ավելի լայն՝ Իրան-Հայաստան ճանապարհի արգելափակմանն ու Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարություններին, որոնցից հետո ճանապարհն արգելափակվեց։
Ըստ պատմաբանի, այսօր ամեն ինչ արվում է ՀՀ քաղաքացու ձեռքով, ինչն էլ վտանգավորության բարձրագույն աստիճանն է։ Այսինքն՝ քաղաքացու անվան տակ, նրան հղում տալով, նրա ձայնն ու վերաբերմունքն օգտագործելով՝ իրականացվում է իրադարձությունների ու իրավիճակի հետագա խորացման ու բարդացման սցենար։ Հայկ Դեմոյանի կարծիքով՝ նույնիսկ կարելի է ասել, թե սրա վերջնարդյունքը որն է լինելու։
Ադրբեջանից 2010-ական թվականներին հեռացան տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողների և իրավապաշտպաններ, քանի որ այդ երկրում նրանց բնակվելը վտանգավոր էր դարձել: Պաշտոնական Բաքուն կատեգորիկ կերպով հերքում է փաստը, որ որևէ կերպ հետաքրքրված է քաղաքական էմիգրանտներով, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մահացան դեռևս անհայտ հանգամանքներում:
Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտնվել է քրդական և թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։