«Եթե չլինեին ռուս խաղաղապահները՝ ՆԱՏՕ-աթուրքական հեղինակները Արցախում որևէ հայ չէին թողնի». Էդուարդ Շարմազանով
«Հայաստանն ու Ռուսաստանը, ըստ իս, բնական դաշնակիցներ են՝ նախևառաջ արժեքային համակարգով: Իսկ Կովկասում ովքե՞ր են մեր սպառնալիքը. Հայաստանն ունի երկու սպառնալիք՝ դա թուրք-ՆԱՏՕ-ական տանդեմն է և Ադրբեջանը»,- «Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» համաժողովի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով են եղել այնպիսի հայորդիներ, ինչպիսիք էին Հովսեփ էմինը, Իսրայել Օրին, ով, ըստ Շարմազանովի, գնաց Արևմուտքում ֆռֆռաց, տեսավ բան չկա, որևէ փրկություն չկա: Այդպիսին է եղել նաև Գարեգին Նժդեհը:
«Բազմաթիվ ՆԱՏՕաթուրքապաշտներ փորձում են Նժդեհին ներկայացնել՝ որպես հակառուս: Գնացեք, բացեք նրա նամակները, որոնցից մեկում նշվում է, որ հայության միակ բնական դաշնակիցը ռուս ժողովուրդն է»,- նշեց Շարմազանովը:
ՀՀԿ ԳՄ անդամը հավելեց, որ պետք է գիտակցել՝ եթե չլինեին ռուս խաղաղապահները, ՌԴ նախագահ Վլ.Պուտինի հստակ քայլը, 44-օրյա պատերազմի ՆԱՏՕաթուրքական հեղինակները վաղուց արդեն ամբողջ Արցախում որևէ հայ չէին թողնի: