
Իրանում վերջին անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ

Առնվազն 200 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ, իսկ պետական և մասնավոր կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս:
Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Անկարգությունների արդյունքում մինչ օրս մահացել է 200 մարդ, որոնց կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհված անձինք և անմեղ քաղաքացիական անձինք, ովքեր զոհվել են զինված խմբավորումների ոչնչացման հետևանքով, ինչպես նաև զինված հակահեղափոխական և անջատողական խմբավորումների անդամներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Երկր ներքին գործերի նախարարությունը նշել է, որ անկարգությունները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ տարվել է հիբրիդային պատերազմ՝ նպատակ ունենալով թուլացնել ազգային համախմբվածությունը, ստիպել երկրի առաջընթացին հետընթաց ապրել և շեղել իրական հանրային պահանջները: