Հետո զարմանում ենք, թե ինչու՞ է Ադրբեջանը մարսում իր ագրեսիվ վարքը, զարմանալու բան չկա. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Մինչ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները միջազգային հանրությանը համոզում են, որ խաղաղության խոչընդոտը իբր ՀՀ սահմանադրությունն է, ՀՀ քաղաքական ղեկավարությունը ոչ մի բառ ու արձագանք չի հնչեցնում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով՝ նախագահից սկսած հեռուստաընկերություններով վերջացրած, ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»։

«Որովհետև Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների ու նրանց սերունդների թիվն այսօր Ադրբեջանում միլիոնների է հասնում։ Եթե դրան մոտենանք Ադրբեջանի շրջանների համատեքստից, ապա սա բնակչության թվով մեր երկրի ամենամեծ շրջանն է»,-ասել էր Ալիևը հուլիսի 20-ին։ Նա բառացի ՀՀ տարածքը համարում է «Ադրբեջանի շրջան»։ Այսօր օգոստոսի 1-ն է և ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել այս հայտարարության վերաբերյալ։

Հետո զարմանում ենք, թե ինչու՞ է Ադրբեջանը մարսում իր ագրեսիվ վարքը, զարմանալու բան չկա։ Ալիևի քաղաքականության հաջողության կարևոր երաշխավորներից մեկը ՀՀ իշխանություններն են, որոնք թույլատրում են, որ Ադրբեջանի խոսույթը լինի միակը ու գերակա միջազգային օրակարգում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031