
Հնդկաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 282-ի

Հնդկաստանի Կերալայի նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 282-ի, ավելի քան 200 մարդ վիրավոր է, 227 մարդ՝ անհետ կորած։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։
Հուլիսի լույս 30-ի գիշերը երկարատև մուսոնային անձրևներից հետո մի քանի սողանք է իջել նահանգի հյուսիսարևելյան Վայանադի շրջանում՝ գրեթե ոչնչացնելով Մունդակայ բնակավայրը և մոտակա 2 գյուղերը։ Փրկարարները շարունակում են մաքրել փլվածքները. զոհերի թիվը կարող է աճել։
Կերալայում շարունակվում են հորդառատ անձրևները։ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը նահանգի 9 շրջաններում վտանգի դեղին մակարդակ է հայտարարել անձրևների պատճառով։