
ՌԴ պաշտպանության նախարարը Չինաստանում Մոսկվայի և Պեկինի միջև սերտ համագործակցության հույս է հայտնել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Չինաստանի ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության հետ բանակցությունների համար պաշտոնական այցով ժամանել է Պեկին։ Դրա մասին հոկտեմբերի 14-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ըստ «Известия»-ի՝ այցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը մի շարք բանակցություններ կվարի։
Պեկինում Բելոուսովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը ռազմական ոլորտում համաշխարհային և տարածաշրջանային կայունության պահպանման համար կարևոր գործոն է, և Մոսկվայում սերտ և արդյունավետ փոխգործակցության հույս ունեն։
«Ռուս-չինական ռազմական համագործակցությունը պաշտպանունակության բարձրացման և համաշխարհային ու տարածաշրջանային կայունության պահպանման գործում կարևոր տարր է։ Մենք ցամաքում, ծովում և օդում պարբերաբար համատեղ օպերատիվ և մարտական պատրաստություն ենք անցկացնում։ Հաջողությամբ իրականացնում ենք մարտական պատրաստության առաջադրանքներ, ներառյալ՝ ամենաբարձր բարդության առաջադրանքները»,-ասել է նա Չինաստանի պաշտպանության նախարար Դունգ Ցզյունեմի հետ բանակցություններում:
Նա նշել է, որ Ռուսաստանում «չինացի ընկերների հետ սերտ և արդյունավետ համագործակցության հույս ունեն»։
ՌԴ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ ներկա բանակցությունները կծառայեն պաշտպանական ոլորտում ռուս-չինական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը: