Ժնևում մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը
Ժնևում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։ Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը։
Նախատեսված էր հանդիպում նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, սակայն հայկական կողմի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը չեղարկել է այն։
Երկու երկրները 2020 թվականի պատերազմից հետո հատուկ բանագնացներ նշանակեցին հարաբերությունների կարգավորման համար, որոնք արդեն մի քանի հանդիպում են անցկացրել։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։
«Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։